К основному контенту

Այո՛, մենք պարտվեցինք, բայց ո՛չ այսօր…



Պարտվեցինք, երբ ջութակ նվագողին անվանեցինք ալամեզոն, 
կրթվածին՝ դոդիկ:

Պարտվեցինք, երբ 7–8–րդ դասարաններից  սկսած՝ տղաները ամաչեցին դաս սովորելուց ու գրատախտակի մոտ գնալուց, որովհետև դասարանի «լավերը»՝ տղա թե աղջիկ, ծաղրում էին, իսկ  դասից չփախչողին՝ ղզիկ անվանում:

Պարտվեցինք այն ժամանակ, երբ անգամ մանկապարտեզում երեխան հասկացավ,  որ իր խմբի  Անուշիկը ավելի լավ է ապրում, քան  ինքը: Երբ մի քիչ մեծացավ, իմացավ նաև պատճառը. Անուշիկի հայրը, պարզվեց, պաշտոնյա է,  իսկ իր հայրը՝ օպերային երգիչ:

Պարտվեցինք այն ժամանակ, երբ ընտանիքով  հեռուստացույցով բալետ տեսնելիս հայրը երեխաների  ներկայությամբ այսպես էր ասում. «Սրա տնեցիք էլ պիտի ասեն՝ պապան գնացել ա գործի»:

Մենք պարտվեցինք, որովհետև բանակում կիսագողական բարքեր էին: Սպային որպես ծնող չվերաբերվեցինք, այլ որպես «շախ», իսկ հետի զինվորին համարեցինք   տասովչիկ, ոչ թե եղբայր:

Պարտվեցինք, որովհետև դպրոցն  ավարտելուց հետո  երեխան չէր ուզում դառնալ քիմիկ, որովհետև տեսել էր, թե ինչպես է ապրում իր քիմիկ քեռին:  Սա էլ քիչ էր, հայրն էլ, երբ հանկարծ երեխան անկարգություն էր անում կամ սխալ մի բան,  ասում էր. «Էլ մարդ չկար, քեռո՞ւդ  պիտի քաշեիր»:

Մենք պարտվեցինք, երբ ոչ մեկը չէր ուզում հարկ մուծել: Մի մասն ասում էր. «Խի՞ տամ, աչքս կհանի՝ ավել  փողը դնեմ ջեբս», մի մասն էլ ասում էր.  «Եթե իմանամ կծառայի իր նպատակին, կտամ»:

Պարտվեցինք, երբ մեր հարևանի, բարեկամի, ընկերոջ հաջողություններով չուրախացանք, այլ նախանձեցինք ու հոգու խորքում թաքուն ատեցինք:

Պարտվեցինք, երբ արտաքինն էր որոշում՝ գործ կգտնե՞ս, թե՞ ոչ: Երբ պետական մակարդակով ոչ ոք չպատժեց «Պահանջվում  է բարետես արտաքինով աշխատակցուհի» հայտարարություններ անողներին:

Պարտվեցինք, որովհետև տարբերություն դրեցինք հայաստանցու, ղարաբաղցու, ծովագյուղցու, լենինականցու, մարտունեցու միջև:
Եվ այսպես շարունակ..

Комментарии

Популярные сообщения из этого блога

Sphera

AGO777 Facebook page AGO777 Facebook group AGO777 PHOTO ART YOUTUBE AGO777

VENOM GAME #VENOMGAME

AGO777 Facebook page AGO777 Facebook group AGO777 PHOTO ART YOUTUBE AGO777

ARMENIA Stickers by a viber

ԲԵՌՆԵԼ